Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

31 օգոս 2023 17:17

Տեսանյութ․ Վիճակը լարված է․Ադրբեջանցիները շատանում են Ակնա-Ստեփանակերտ հատվածում . արցախցիներին օգնություն է պետք

Ակնա-Ստեփանակերտ հատվածում վիճակը լարվում է։ Քիչ առաջ զոհվածի քույր Հերմինե Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ ճանապարհի հակառակ կողմում հավաքված ադրբեջանցիները շատանում են և դիմելով արցախցիներին, հարակից գյուղերում ապրող բնակիչներին հորդորեց արագ հասնել օգնության, որպեսզի կարողանան կանխել ադրբեջանական սպասվող սադրանքը։

Նշենք, որ հարյուրավոր արցախցիներ արդեն երկու օր է 24 ժամյա ռեժիմով հերթապահում են օկուպացված Ակնա-Ասկերան հատվածում, որպեսզի թույլ չտան, որ ադրբեջանցիները մտնեն Արցախ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր