Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

04 սեպ 2023 19:00

Որտե^ղ է գտնվում սեռական ցանկության կենտրոնը

Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ սեռական ցանկությունը ապրում է ոչ թե սրտում, այլ գլխուղեղի բջիջների շատ յուրահատուկ հավաքածուում:

Նրանք հայտնաբերել են  բջջային սխեմա, որը կառավարում է  արու մկների կիրքը  և սովորել են   միացնել և անջատել այն, հայտնագործություն, որը կարող է հանգեցնել բուժման նոր մեթոդների և խորացնել մեր ըմբռնումը այս սկզբնական ուժի մասին:

«Սա հիմնարար վարքագիծ է, որը կենտրոնական դեր է խաղում մեր անձնական բավարարվածության, ինչպես նաև մեր տեսակի վերարտադրության մեջ»,-ասում է Սթենֆորդի հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր և հետազոտության ավագ հեղինակ Նիրաո Շահը Cell ամսագրում հրապարակված հոդվածում: 

Շահը և նրա թիմը փոքրիկ նյարդային կապեր են հայտնաբերել մկների ուղեղում, որոնց հանձնարարված է մշակել արտաքին աշխարհից ստացված տեղեկատվությունը:

Դրանք հաղորդում են արու մկանը, արդյո՞ք մյուս մուկն  էգ է, և նրան տալիս են սիրախաղ անելու ունակություն:

Միաժամանակ գիտնականները նշում են, որ մուկը մարդ չէ, ուստի հայտնի չէ՝ արդյո՞ք, այս զուգավորման մեխանիզմը կիրառելի է մարդկանց համար։ Բայց քանի որ այս սխեման գտնվում է ուղեղի էվոլյուցիոն առումով հնագույն մասում, այն, հավանաբար, ունիվերսալ է արու կաթնասունների շրջանում, ասել է Շահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր