Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

04 սեպ 2023 21:46

Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար է նշանակվել Կիրիլ Կուլակովը, ինչ է հայտնի նրա մասին

Կիրիլ Կուլակովը պաշտոնապես նշանակվեց Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Նշենք՝ նա փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, ով պաշտոնավարել է 4 ամիս։ 

Ինչ է հայտնի Ղարաբաղում խաղաղապահների նոր հրամանատարի մասին. Կուլակովը ծառայել է որպես դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ՝ գումարտակի հրամանատարի տեղակալ և գումարտակի հրամանատար։ Բոլորը տանկային ստորաբաժանումներում:

2004 թվականից ղեկավարել է Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի զրահատեխնիկայի և տեխնիկայի շահագործման բաժինները։ 2014 թվականից նա ղեկավարել է Օրենբուրգի կազակական բրիգադի Սուվորովի, Կուտուզովի և Ալեքսանդր Նևսկու 7-րդ առանձին գվարդիական բրիգադները։ 2017 թվականին նշանակվել է Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի ղեկավար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր