Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

05 սեպ 2023 11:46

Էրդողանն իր փեսային՝ Baykar ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում որպես Թուրքիայի նախագահի պաշտոնում իրեն փոխարինող

Թուրքիայում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարի՝ քաղաքականություն հնարավոր մուտքի մասին հայտարարությունը։
 
Նշվում է, որ շատերի կողմից Սելջուկ Բայրաքթարը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինող հիմնական թեկնածուներից։
 
Տարբեր փորձագետներ նաև համարում են, որ Էրդողանը հենց նրան է պատրաստում որպես Թուրքիայի նախագահի պաշտոնում իրեն փոխարինող։ Այժմ Բայրաքթարն առաջին անգամ հրապարակային խոսել է քաղաքականություն մտնելու մասին։
 
«Մենք կշարունակենք պայքարել մինչև վերջ՝ ազգային տեխնոլոգիական թռիչքի մեր իդեալին հասնելու համար։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Սա նշանակում է, որ եթե պայքարը պահանջի մասնակից լինել քաղաքականությանը, մենք վախի չենք մատնվի և հետ քայլ չենք անի»,- Անկարայում տեխնոլոգիական միջոցառման ժամանակ
 
Բայրաքթարը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք մտածում է քաղաքականություն մտնելու մասին։ «Մտածեք այն պայքարի մասին, որը մենք այժմ տանում ենք։ Մենք այս պայքարում ամեն տեսակի ռիսկի ենք դիմում: Պարզապես պատկերացրեք, որ մեր ռազմական ինքնաթիռներն արտահանվում են շատ երկրներ, որ մեր արտադրական ընկերությունների եկամուտների ավելի քան 80 տոկոսը ստացվում է արտահանումից։
 
Հիմա այս ամենը նշանակում է, որ մենք չենք վախենալու և, անհրաժեշտության դեպքում, պայքարը տարբեր հարթակներում ենք տանելու»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ Սելջուկ Բայրաքթարն Էրդողանի փեսան է, նրա կրտսեր դստեր՝ Սյումեյեի ամուսինը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր