Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»          Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան       Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է    

06 սեպ 2023 14:01

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու ՀՀ ծրագրերն անհանգստության տեղիք են տալիս. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը անհանգստության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կվերլուծի այդ տեղեկատվությունը և կվերահսկի իրավիճակը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։

«Ըստ վարժանքների, իհարկե, այսպես ասենք դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում, հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակը»,- ​​լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր