Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

06 սեպ 2023 15:55

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. Աննա Հակոբյանը՝ Կիեւից

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցում եմ  Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին, գրառում է արել և լուսանկարներ հրապարակել «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսից․

«Կիևում մասնակցում եմ  Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։

Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

Ինչպես  նշել էի այս հունիսին Բրյուսելում   «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։ 

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են.  աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,-գրել է Հակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր