Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

09 սեպ 2023 12:23

Այո, մենք, ՌԴ-ին ունենք շատ հարցեր, որոնք չի կատարում, բայց...Եթե բոլոր կողմերից փորձում են ինձ ագենտ համարել, ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում

Այո, մենք, Ռուսաստանին ունենք շատ հարցեր, որոնք Ռուսաստանը չի կատարում, բայց արդյոք մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, թե ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:


«Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անել Արցախի հարցի շուրջ եւ ուզում ենք, որ Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, ի՞նչ ձեւով դա պետք է արվի, որ օգուտ բերի մեզ: Ի վերջո, Արցախում ունենք 2 հազար ռուս զինվոր, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ եթե իրավիճակը սրվի, նրանք մեզ պաշտպանեն, ոչ թե մեզ ատեն եւ մտածեն, որքան հնարավոր է այստեղից շուտ դուրս գալու մասին: Եթե բոլոր կողմերից փորձում են ինձ տարբեր պիտակներ կպցնել՝ Կրեմլի ագենտ, Բրիտանիայի ագենտ, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ագենտ,  ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում»,-ասաց նա:




Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրեն մեղադրում են Արցախը որպես հարթակ օգտագործելու մեջ՝ Հայաստանում իշխանության գալու համար, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք Հայաստանի եւ Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում եւ Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման եւ Հայաստանի, եւ Արցախի, որովհետեւ մարդիկ, որոնք այսօր իշխում են Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում սովորել: Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ: Ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտեի, թե ինչ պետք է անել, չունի ունակություն դա անելու եւ չի ուզում սովորել: Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել: 5 տարին բավական էր, որ երեւա, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի եւ չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին եւ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր