Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

13 սեպ 2023 13:09

Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սահմանված կարգով կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 27 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:

Եվ անհրաժեշտություն է առաջացել՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարել՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:

«Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով նախատեսվելու է նաև, որ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները ևս օգտվելու են այս սրահից»,-ասել էր ԱԳ փոխնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր