Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

14 սեպ 2023 17:01

Սումգայիթում վտանգավոր ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սումգայիթում, հայտնաբերվել է ցեզիում-137 վտանգավոր ռադիոակտիվ նյութ, հայտնում է այդ երկրի ԱԻՆ Միջուկային և ռադիոակտիվ գործունեության կարգավորման պետական գործակալությունը։

«Նորարարությունների և թվային զարգացման գործակալության միջուկային հետազոտությունների բաժնի կողմից իրականացված ռադիոլոգիական փորձարկումների ընթացքում Սումգայիթ քաղաքում հայտնաբերվել է անոմալ ճառագայթման մակարդակով տարածք։

Երբ կրկնակի ստուգումներով հաստատվել է մասնագետների եզրակացությունները, դրանից հետո տեղեկացվել են համապատասխան պետական մարմինները։ Արդյունքում վտանգավոր ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել՝ ցեզիում- 137»,- ասված է հաղորդագրությունում։

Ցեզիում-137-ը ռադիոակտիվ նուկլիդ է՝ 55 ատոմային համարով։ Այն առաջանում է հիմնականում միջուկային ռեակտորներում միջուկային տրոհման ժամանակ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր