Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

14 սեպ 2023 14:25

35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել ու համակարգից դուրս գալ. ուսուցիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Ուսուցիչները կառավարության բակում ակցիան ավարտեցի: Նրանք մինչեւ երկուշաբթի կսպասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ տեղեկատվության: Ուսուցիչները հայտարարեցին, որ եթե Փաշինյանն իրենց չընդունի, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի:

Ուսուցիչները կառավարությունում այսօր հանդիպել են դիմումների ընդունման վարչության պետի հետ, նրան են ներկայացրել իրենց պահանջներն ու դիտարկումները կամավոր ատեստավորման գործընթացի առնչությամբ:

«Մենք ասացինք, ոիր գոյություն չունի 500 հազար աշխատավարձ: Նարարարը շարունակում է անել իր ուզածը, կառուցողական ո՞րն է, որ իրենք ասեն՝ մենք անե՞նք: 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել ու համակարգից դուրս գալ: Այս բոլորը օղակները սպառելուց հետո մենք ստիպված ենք այսօր դիմել վարչապետին, մենք մաքսիմում երկուշաբթի կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպման մասին, այսինքն՝ հուսով եմ վարչապետն այս ամենը տեսնում եւ չի հրաժարվի մեզ հետ հանդիպումից հայտարարեց ուսուցիչներից մեկը»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր