Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու          Կիմ Չեն Ընը վերընտրվել է Պետական գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում       Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ    

21 սեպ 2023 13:02

Տեսանյութ. Հորդորում ենք մնալ ապաստարաններում, Ադրբեջանը խախտել է հրադադարը, Ստեփանակերտի հարակից տարածքներից կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից

ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
 
«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
 
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։
 
Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր