Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

02 հոկ 2023 14:02

Բաքվի հորինած նոր պատմությունը. հետախուզում են ԼՂ-ում եղած ՌԴ, Ֆրանսիայի և Վրաստանի 17 քաղաքացու՝ նրանց ներկայացնելով վարձկաններ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր հորինված պատմություն է ներկայացրել հանրությանը՝ հայտարարելով, թե քննչական վարչությունը նախաքննություն է վարում 8 քրեական գործով՝ ՀՀ ռազմաքաղաքական վարչակարգի կողմից ՄԱԿ-ի «Հավաքագրումը ճնշելու մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներով, որը իբր ներառում է «վարձկանների օգտագործում, ֆինանսավորում և պատրաստում»։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։


Նա նշել է, թե իր հայտնած այս քրեական գործերով որպես մեղադրյալ բերման են ենթարկվելու օտարերկրյա պետությունների (Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա) 17 քաղաքացի, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վերջիններս Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով միջազգային հետախուզման մեջ են:


«Սոցիալական ցանցերում տված հարցազրույցներում այդ անձինք հայտարարել են, որ գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ հայկական զինված ուժերի շարքերում։ Կան ֆոտո և վիդեո նյութեր, որոնք վկայում են ռազմական գործողություններին այդ անձանց մասնակցության մասին»,- ասել է Ալիևը։


Գլխավոր դատախազը հավելել է, որ այս անձանց բերման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են։ Այդ կապակցությամբ մի շարք երկրներ ուղարկվել են իրավական օգնության հարցումներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր