Առեղծվածային դեպք. 19-ամյա մայրն իր 2 ամսական աղջկան քնեցրել է օրորոցում, ապա հայտնաբերել մահացած

Ոստիկանները պարզել են, որ մահացածը սյունիքի մարզի բնակիչ՝ 2 ամսական աղջիկ է, ում մայրը՝ 19-ամյա Սառա Օ.-ն, ոստիկաններին ու բժիշկներին հայտնել է, որ ինքը նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում երեխային կերակրել է և քնեցրել իրենց սենյակում գտնվող մանկասայլակի մեջ: Ժամը 01:40-ին արթնացել է և տեսել, որ աղջնակը մահացած է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է սպանության հատկանիշներով քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։