Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

13 հոկ 2023 13:18

Վովա Վարդանովի հիմնած «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունից Թուրքիայում ահաբեկված են՝ վախենալով «ասիմետրիկ» պատերազմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Թուրքիայում մեծ աղմուկ են բարձրարցրել հայաստանյան ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության գործունեության կապակցությամբ, գրում է Հաքին․ազ-ը։

Նրանք համարում են, որ հետախուզադիվերսիոն գումարտակի հրամանատար Վովա Վարդանովի հիմնած կազմակերպությունն «ահաբեկչական» է, իսկ դրա գործունեության մասին հաճախ են հիշատակում Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները, պատմաբանները և իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե ՈՄԱ-ն, իբր, աջակցություն է ստանում PKK-ից և ԱՍԱԼԱ-ից։
Թուրքիայում ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ելույթ ունենալով խորհրդարանական խմբակցության նիստում, ասել է, որ ԱՍԱԼԱ-ի գաղափարախոսության հիման վրա ստեղծված ՈՄԱ-ի օգնությամբ Հայաստանը պատրաստվում է «ասիմետրիկ» պատերազմի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ըստ Աքշեների՝ թուրքերի դեմ ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար ՈՄԱ-ն ռազմական դասընթացներ է անցկացնում տարբեր տարիքի հայերի, այդ թվում՝ անչափահասների համար։

«Նրանք, ովքեր նախկինում խուսափում էին խիզախ պայքարից, այժմ փնտրում են սպանության նենգ մեթոդներ», - ընդգծել է Աքշեները IYI կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում,- Մենք գիտենք, որ երկար տարիներ Հայաստանի կառավարությունը նյութական, տեխնիկական և կադրային աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական PKK կազմակերպությանը («Քրդստանի աշխատավորական կուսակցություն» - խմբ.): Հնարավոր է, որ թուրքերի ու Թուրքիայի հանդեպ թշնամանքի հիման վրա ստեղծված այս դաշինքը շարունակի գործել ՈՄԱ/PKK դաշինքի տեսքով։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անհապաղ վերացնել մեր սահմանների բոլոր «կույր կետերը» և ավելի վճռական ու կոշտ միջոցներ ձեռնարկել հայկական տարածքից ահաբեկիչների մուտքի սպառնալիքի դեմ։ Մենք նաև պետք է միջազգային հանրությանը տրամադրենք փաստաթղթեր և տեղեկատվություն, որոնք կարող են բացատրել Հայաստանի տարածքում ահաբեկչության մեջ ներդրումների վնասակար հետևանքները և թույլ չտալ մեր երկրին կատարել հերթական պատմական սխալը»։

Իր հերթին, Աթաթուրքի համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Սավաշ Էգիլմեզը TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանը, երբևէ չհրաժարվելով իր պատմական սովորություններից, համաշխարհային տերությունների խրախուսմամբ և աջակցությամբ ստեղծել է նոր ահաբեկչական կազմակերպություն, որը կոչվում է ՈՄԱ»:
past.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր