Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

26 հուլ 2021 15:40

Հետախույզ Վովա Վարդանովի հայտարարությունը .Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարությունները աբսուրդ է համարում

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որը ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում, ոչ մի կապ չունի «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության հետ: ՈՄԱ–ի ղեկավար Վովա Վարդանովի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։
Ավելի վաղ Դուբակովը դատարանի նիստերից մեկում հայտարարել էր, որ բազմաթիվ անգամ եղել է Ղարաբաղում և մարզվել ՈՄԱ–ում, քանի որ կատարել է Ադրբեջանի արտաքին հետախուզության առաջադրանքը։ Ըստ նրա` Ղարաբաղի պատերազմից երկու տարի առաջ իրեն հավաքագրել են Մինսկում:

«Դուբակովն իր հայտարարությամբ, նաև առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի ու Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր: Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի: Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով, որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել»,– գրել է Վարդանովը։
Նրա խոսքով` այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար:

Հիշեցնենք, որ Կուբանի Արմավիր քաղաքի բնակիչ 24-ամյա Էդուարդ Դուբակովին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով (ահաբեկչություն, հանցավոր կազմակերպության մասնակցություն եւ սահմանի ապօրինի հատում): Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ոչ միայն վարձկան է եղել 44-օրյա պատերազմի օրերին, այլև հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություն է նախապատրաստել Բաքվի կենտրոնում։ Ադրբեջանի դատարանը Էդուարդ Դուբակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր