Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

14 հոկ 2023 10:17

Ինչու դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ընդամենը տասը-տասնհինգ օրվա ընթացքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսում էին: «Նշում էինք, որ բարձր տնտեսական աճը և ազգային արժույթի գերարժևորումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական դրական ֆոնի արդյունքն է: Պատիկներով աճեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, էապես աճեցին արտահանումը և վերարտահանումը հատկապես դեպի Ռուսաստան՝ ապահովելով արժութային մուտքեր: Բացի դա, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև այստեղ տեղափոխեցին իրենց բիզնեսները, հատկապես ՏՏ ոլորտում և այլն: Մեծ պահանջարկը խթանեց տնտեսական բարձր աճ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:


Հավելում է՝ փորձագետները մշտապես շեշտել են, որ այս աճը և դրական ֆոնը չի կապիտալացվում ու չի ստանում երկարաժամկետ դրական ազդեցության հնարավորություն: «Դա շատ վտանգավոր էր, որովհետև ինչ-որ պահի այդ գործոնները թուլանալու էին, և ունենալու էինք լուրջ տնտեսական և դրանից բխող սոցիալական հետևանքներ: Ըստ էության, հիմա սա է տեղի ունենում: Այդ գործոնները որոշակիորեն թուլացել են, խոսքը ՌԴ քաղաքացիների այցելությունների, դրամական փոխանցումների, արտահանման առաջանցիկ տեմպի մասին է: Բնական է, որ արժութային շուկան շատ արագ դրան արձագանքում է: Արժութային շուկայում այդ անհանգստությունները և ազգային արժույթի արժեզրկման ֆոնը գալիս է այդ հիմնական գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:


Փաստում է՝ որքան էլ Կենտրոնական բանկը փորձի իր կարճաժամկետ գործիքներով միջամտել, արժութային շուկայի կայունացման իմաստով, միևնույնն է, շուկան իրենն անելու է: «Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները: Նոր իրողություններով պայմանավորված՝ արժութային շուկան նոր հավասարակշռության պետք է հասնի, և դա լինելու է ազգային արժույթի արժեզրկման ձևով: Թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում կտևի այդ անկայունությունը մինչև նոր հավասարակշռություն, ցույց կտան ժամանակը և այդ գործոնների հետագա դրսևորման դինամիկան»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր