Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 հոկ 2023 15:04

Կործանիչների հարվածի ժամանակ ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին

Իսրայելական կործանիչները օպերատիվ շտաբին հարվածելու ժամանակ, որը զինյալներն օգտագործում էին անցած օրվա ընթացքում, ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, որը մասնակցում էր անցած շաբաթվա հարձակումներին, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։


«ՑԱԽԱԼ-ի կործանիչների հարվածի ժամանակ  սպանվել է Մերադ Աբու Մերադը, որը գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի օդային համակարգը Գազա քաղաքում եւ պատասխանատու էր ահաբեկիչներին ղեկավարելու համար շաբաթ օրվա հարձակման ժամանակ»,- ասել են ՑԱԽԱԼ-ում։




Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր կործանիչները ուրբաթ օրը հարվածներ են հասցրել նաեւ Գազայի ամբողջ հատվածին՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի եւ «Նուհբայի» զինյալների օբյեկտներին, որոնք խախտել էին սահմանի պարագիծը եւ գլխավորել ներթափանցումն Իսրայել անցած շաբաթ օրը։


Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ավիահարվածները։


Տուժած շրջաններից են փախստականների Ալ-Նուսեյրաթ ճամբարը, Գազայի հյուսիսի հատվածները եւ Ալ-Շանթին Գազայի արեւմուտքում, նշվել է նախարարության հայտարարությունում։


Տեղեկություններ են ստացվել նաեւ ծովային ռմբակոծությունների մասին Արեւմտյան ափի երկայնքով եւ Խան-Յունիսից արեւմուտք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր