Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

19 հոկ 2023 15:54

Զելենսկին դառնում է վտանգավոր, փորձում է պատերազմ հրահրել Կովկասում. Աբխազիայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, փոխանցում է RIA Novosti-ն։


Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։


«Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում», - ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, վերջին շրջանում Զելենսկու նման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում։


«Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք Արևմուտքի արձագանքին։ Նա շատ անտարբեր է կամ գրեթե բացակայում է արձագանքը: Որովհետև նրանք կիսում են այդ տեսակետները Աբխազիայի հետ կապված»,- ընդգծել է Աբխազիայի ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր