Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 13-ի համար    

20 հոկ 2023 18:00

Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Բազումք»-ի համահիմնադիր ու տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։

Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:

«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- ասել է «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր