Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են          Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ       Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայի զnhվելու կապակցությամբ    

24 հոկ 2023 14:59

Ռուսաստանը չի ճանաչի հայկական վարորդական վկայականները

ՌԴ-ն չի ճանաչի ձեռնարկատիրական  և աշխատանքային գործունեության նպատակով հայկական վարորդական վկայականները: Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել այս հարցը:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը», - մամուլի ծառայությունը մեջբերում է պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքը:

Նա պարզաբանել է, որ «փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ Հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման համար։ Այս հիմքով մենք որոշում ենք թույլատրել այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը Ռուսաստանի տարածքում»։ Վոլոդինը հավելել է, որ իրենք նման որոշումներ են կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վերաբերյալ, քանի որ նրանց մոտ ռուսերենն ամրագրված է սահմանադրորեն։

Լիագումար նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի եւ տրանսպորտային կառույցի զարգացման կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչեւը: Նրա կարծիքով՝ տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Վոլոդինը Պետդումայի համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է ուսումնասիրել հարցը և հետագա քայլեր առաջարկել Դումային, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր