Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

26 հոկ 2023 13:14

Քողածածկույթ ՛ ռուս-թուրքական գործարքը թաքցնելու համար…Ահա թե երբ ու ինչպես է ծնվել դավաճանությունը, որը կոծկելու համար ՌԴ-ին կենաց մահու չափ պետք էր Լաչինի փակումն ու միջանցքի/Արցախի ստատուսի փոփոխությունը…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ-ում առաքելություն իրականացնող դեսպաններից մեկի հետ՝ նախորդ տարի ունեցած զրույցից մի հատված, որն առնչվում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, դրանում Թուրքիայի դերին ու շահերին, դրա՝ մեր տարածաշրջանի վրա ազդեցությանը և ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններին:

Նա ներկայացրել է, թե իր կարծիքով ինչու 2020 թվականից հետո ՌԴ-ն կտրուկ փոխեց իր քաղաքականությունը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

»Անցած տարվա հոկտեմբերին Հայաստան ժամանած մի օտարերկրացի դիվանագետի հետ հանդիպելու համար՝ ի թիվս այլ մարդկանց, հրավիրված էի այդ երկրի դեսպանի տուն։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից, դրա բնույթից ու թիրախներից մտահոգված կարծիքներ փոխանակեցինք։ Հետո անցանք ավելի լայն կոնտեքստի՝ ուկրաինական պատերազմի ու ռեգիոնի վրա դրա ազդեցությանը։

Դա այն պահն էր երբ բոլորը շունչը պահած հետևում էին ուկրաինական կոնտրհարձակմանը՝ Խերսոնի ու այլ տարծքների դանդաղ, բայց հաստատուն ազատագրմանը։ Զրուցակիցս ի պատասխան այդ պատերազմի ավարտի հնարավոր ժամկետի մասին հարցիս, իր կանխատետումներն ազնվորեն ու հակիրճ շարադրեց՝ այս պատերազմն այդպես արագ՝ 1 տարում չի ավարտվի… Չեմ էլ կարող ասել, թե քանի տարի կտևի…

Ես այդ երկրի վերլուծական դպրոցներին ամենաշատն եմ հավատում։ Նրանք ամենաքիչն են սխալվել ու սխալվում։ Իսկ այդպիսի դպրոց ունեցող երկրները, որպես կանոն, ամենալավ արտաքին հետախուզությունն ու հատուկ ծառայություններն են ունենում… Դա երկաթյա օրենք է։ Իսկ լավ վերլուծական դպրոցի հիմնքն էլ բարձրակարգ կրթությունն է, համալսարաններն են…

Ինչևէ.. Վերադառնամ թեմային…

Հանդիպումից հետո ճանապարհին ինքս իմ մտքերով շարունակում էի մտովի այդ կանխատեսումը պրոյեկտել մեր վրա՝ ելակետերից մեկում ունենալով ռուս-թուրքական համագործակցության բնույթը ուկրաինական թատերաբեմի արդյունքում՝ ցորնային գործարքից մինչև Ռուսաստանի համար խզված կոմունիկացիաների այլընտրանքային ուղիներ Ադրբեջանով, Թուրքիայով, որի համար հիմքը Թուրքիայի բիսեքսուալ դիրքն է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ որպես միջնորդ, խողովակ, հանգույց, հակակշիռ…

Իսկ դրանից բխում էր աքսիոմատիկ թեզ, որ որքան ուկրաինական պատերազմը ձգձգվի, այդքան ժամկետով Թուրքիան ժամանակային պատուհան է ստանալու Ռուսաստանի վրա ծախելու այն, ինչը վերջինիս համար ռազմավարական նշանակություն ունի, ու դրա դիմաց պահանջելու է այն, ինչ ուզում է ստանալ… Իսկ Կովկասում կար նրա հակահայկական դիրքորոշումն ու Արցախից մինչև Սյունիքում միջանցք պոկելու բարձրաձայնված դիրքորոշումը, որը փոխելու ցածր շանսերով փորձ նախաձեռնել էր Երևանը հայ-թուրքական գործընթաց սկսելով, քանի որ գիտակցում էր, որ ռուս-թուրքական նոր գործարքի վճարողը հայկական կողմն է լինելու…

Ահա թե ինչու Ռուսաստանը փոխեց 2020-ի իր քաղաքականությունը, երբ ուկրաինական ձախողումից առաջ մեծամտորեն հավատում էր, թե ոչ միայն հավեժ պահելու է Արցախի ռուսական գոտիները, այլ նաև այդպիսի գոտի սարքելու է Սյունիքում, ու կոնֆլիկի միջոցով իր ուղեծիր տանի թե Հայաստանին ավելի խոր, թե Ադրբեջանին…

Բայց անցած տարվա աշունը խոր ֆիասկոյի ու մեծ մտահոգությունների շրջան էր նրա համար՝ կամ պահում է Թուրքիային որպես խաղընկեր ու նրա դիրքորոշումը որպես ելքի դուռ դեպի աշխարհ ու դրա համար զոհաբերում այն, ինչ պահանջում է Անկարան, կամ իր համար ավելի մեծ խաղում փակվում են դռները…

Ահա թե երբ ու ինչպես է ծնվել դավաճանությունը, որը կոծկելու համար Ռուսաստանին կենաց մահու չափ պետք էր Լաչինի փակումն ու միջանցքի/Արցախի ստատուսի փոփոխությունը… Դրա մահանան իբր Պրահան էր… Մինչդեռ այն քողածածկույթ էր ռուս-թուրքական գործարքը թաքցնելու համար… Դրա համար անցած դեկտեմբերին մեզ կանչեցին Մոսկվա, որպեսզի վերաբանակցենք նոյեմբերի 9-ը, ու մեր ստորագրությամբ տեղի ունենար այն, ինչը տեղի ունեցավ առանց մեր ստորագրության, քանի որ Արարատ Միրզոյանը Մոսկվա չգնաց…

Ահա այս խաղն էր, որ չէին հասկացել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները, որոնք օգոստոսին խանդավառված արեցին այն, ինչը չպետք է անեին՝ պասը նետելով Ալիևին…

Այդ խմբից Սերժ Սարգսյանը առնվազն իշխանափոխությունն անելուց առաջ ինքն իրեն ընդամենը մեկ հարց պետք է տար՝ «սպասիր, Մոսկվայում ինձ երբեք չեն վստահել, մեղադրել են արևմուտքի հետ խաղեր տալու, Հայաստանում հակառուսական տրամադրություններ խթանելու, Լավրովի պլանը չընդունելու ու իշխանությունը Փաշինյանին, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Կարապետյանին փոխանցելու համար… Այս ինչպե՞ս եղավ, որ հիմա թույլատրում են ռուսական պատասխանատվության գիտում իշխանություն ունենամ»…

Այ եթե նա այս հարցը իրեն տված լիներ, կհասկանար, թե կապիտուլյացիան որն է լինելու ու ինչու կամ իրականում ինչն են իրեն վստահել…

Ու որքան երկարում են ուկրաինական ու իսրայելապաղեստինյան կոնֆլիկտները, Թուրքիան ու Ռուսաստանը այդքան միմյանց կարիքն ունենսլու են՝ դրանից բխող հետևանքներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր