Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր          Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա       Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել    

26 հոկ 2023 15:20

Ադրբեջանը նոր մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, թե Հայաստանը 2020 պատերազմից հետո շարունակաբար զենք է մատակարարել Արցախին

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանք է նախապատրաստում՝ այժմ էլ շինծու մեղադրանք ներկայացնելով, թե Հայաստանը 2020 պատերազմից հետո շարունակաբար զենք է մատակարարել Արցախին։

Այս կեղծ թեզը «ապացուցելու» համար Բաքուն հրապարակել է Արցախի դեմ վերջին գործողություններից հետո իրենց հանձնված Արցախի Պաշտպանության բանակի զենք-զինամթերքի արտադրման ժամկետները։

Բաքուն պնդում է, որ այդ զենքերի մի մասը արտադրվել է 2021 թվականին։ Նշենք, որ երբ նախորդ տարի դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում ու անցավ Արցախի տոտալ շրջափակմանը, դրան նախորդեց տեղեկատվական դաշտում կեղծ լուրերի հրապարակումն այն մասին, թե իբր Լաչինի միջանքով Հայաստանը զենք և զինամթերք է փոխանցում Արցախին։

Այս թեզը վտանգավոր է այնքանով, որ Բաքուն ինքնորոշման իրավունքի իրացումն այսօր ձեւախեղել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրվում է, այսպես կոչված, «ահաբեկչական խմբավորումներ» ստեղծելու ու ֆինանսավորելու մասին ու Ադրբեջանի տեղեկատվական քարոզչությունը կասկածների տեղիք է տալիս, որ փորձ է անելու Հայաստանին մեղադրել «ահաբեկիչներին» զինելու մեջ։

2020 թվականի պատերազում բազմաթիվ փաստեր կային, որ հենց Ադրբեջանն է ահաբկիչներ, վարձկաններ ներգրավել Արցախի դեմ պատերազմում, սակայն օրվա իշխանությունները դրանք չօգտագործեցին միջազգային հարթակներում՝ Ադրբեջանին որպես ահաբեկչական պետություն ներկայացնելու համար, այլ այսօր փորձում է «Խաղաղություն» ստորագրել հետը, իսկ Ադրբեջանը հակառակը, փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ահաբեկչական պետություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր