Շահրամանյանը ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները․Պատանդ են վերցրել և շանտաժի ենթարկել․ «Հրապարակ»

Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի եւ իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել: Ավելին, անցակետը հատող ԱԱԾ եւ ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել եւ հայտարարել` մինչեւ նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի: Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 10․ 23 թ համարում։