Նոյեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քրեական վարույթի շրջանակում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք       Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել    

01 նոյ 2023 15:54

Apple-ն, թե՞ Android-ն է ավելի պաշտպանված. Մասնագետի պարզաբանումը

Apple-ն ի տարբերություն Google-ի, որն Android համակարգի ստեղծողն է, լրտեսական ծրագրերից՝ մասնավորապես Pegasus-ից ավելի պաշտպանված է. Տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհարձակման փորձերն ու կանխարգելիչ աշխատանքները թեմայով հրավիրված ասուլիսին նշեց «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։


«Apple-ը որոշակի դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսներից, որոնք ինքն արտադրում է և ինքն էլ տիրապետում է օպերացիոն համակարգին։ Ի հակադրություն դրան՝ google-ը, որն Android համակարգի ստեղծողն է և դա տարածում է  բաց կոդով, այդ կարգի վերահսկողություն  չունի։ Հետաևաբար, Apple-ը կարողանում է հասկանալ, երբ հարձակման փորձեր են լինում, իսկ google-ը՝ ոչ։ Ուստի Android հեռախոսներ օգտագործողները երբեք չեն էլ իմանում, որ իրենց դեմ հարձակումներ եղել են և լրտեսական ծրագիր է գործում»,-ասաց նա։  


Ըստ նրա՝ եթե դուք Android օգտագործող եք և ծանուցում չեք ստացել, դա ոչ մի բան չի նշանակում, ընդհակառակը, դա կարող է  նշանկել, որ հեռախոսը վարակված է, այնտեղից տվյալներ են տանում և դուք չեք էլ իմանում»,-ասաց նա։  


Արթուր Պապյանը նշեց՝ իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե արժեքավոր թիրախ է, այսինքն՝ մարդը, ով շատ արժեքավոր ինֆորմացիա է տիրապետում, իրեն վարակում են մի քանի անգամ։


«Ինչո՞ւ, որովհետև Iphone հեռախոսները, երբ թարմացնում ես, այդ ժամանակ վիրուսը, որը գործում է միայն ակտիվ հիշողության մեջ՝  ինքը վերանում է և եթե իսկապես արժանի թիրախ է, ստիպված վերավարակվում է, դրա համար մենք արձանագրում ենք մի քանի վարակում՝ կարևոր թիրախների մոտ», - ասաց նա և նշեց՝ պետք է պարբերաբար հեռախոսը վերաթողարկել, թեև նորից են փորձելու վարակել։


«Թարմացումները շատ կարևոր են, որպեսզի խուսափեք կրկնավարկից»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր