Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ հունվարի 13-ի համար       Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ    

02 նոյ 2023 20:09

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին և մի քանի աշխատակիցների

Իրավապահները բերման են ենթարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի այլ աշխատակիցների։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

«Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են կոմունալ տնտեսության վարչության պետ Աշոտ Խաչատրյանը, առևտրի վարչության պետ Հրայր Արամյանը և կոմունալ տնտեսության վարչության աշխատակից Վան Հարությունյանը։

Նախնական տեղեկություններով, իրավապահները գտնվում են խոշոր յուրացումների հետքերով, շղթան կարող է հասնել նաև թաղապետարանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանին, ով «կառավարել» է Բարխուդարյանին, ով պաշտոնավարել է 2022 թվականի դեկտեմբերից մինչև վերջերս, երբ, քաղաքական որոշման արդյունքում, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այն հանձնելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր