Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

03 նոյ 2023 12:41

Տեսանյութ. ՌԴ-ի հետ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան․ մենք շատ բաներով բավարարված չենք... ՀՀ-ն անհամեմատ ավելի շատ զենք է ձեռք բերում, քան...

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Նա նշեց, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ. «Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։ Բայց սա առանձին թեմա է:


Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան  կառուցողական կերպով խնդիրները քննարկել հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի։

Արարատ Միրզոյանը նկատեց, որ այստեղ ամեն ինչ միայն մեկ կողմից չի կախված:

Նախարարը խոսեց նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատեց՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:
 ***
Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ, կամ կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել, ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրաառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ–ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին։Արարատ Միրզոյանը՝ անդրաառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ–ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին։
«Մենք շատ ավելին կարող էինք անել և շատ ավելի զենք կարող էնք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ։ Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ։ Այո, գաղտնիք չէ, որ այդպիսի խնդիրներ կան»,– շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր