Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ          Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու       Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք    

04 նոյ 2023 16:55

Հայաստանը գաղտնի հակառուսական նոր բանաձևի՞ է միացել

Ես ուզում եմ հասկանալ ՀՀ իշխանությունները միացե՞լ են ուկրաինական «Խաղաղության բանաձև»-ին, որով պատրաստվում են Հաագայի միջազգային դատարանում դատել ՌԴ նախագահին․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել էր Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։ Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կիևի նախաձեռնությամբ և ուկրաինական կողմը պահանջում է հատուկ տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի իշխանություններին դատելու համար։

Հայաստանի մասնակցությունը այդ համաժողովին լուրջ քննադատության արժանացավ դաշնակից Ռուսաստանի կողմից։ Մոսկվան «ցուցադրական հակառուսական ժեստ» որակեց Հայաստանի մասնակցությունը Մալթայի համաժողովին ու նշեց, որ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ ակտիվ սիրախաղ են անում նրանց հետ, ովքեր ագրեսիվ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ»։

Բենիամին Մաթևոսյանը նկատում է, որ հայկական կողմը, երբ հաղորդագրություն էր տարածել այդ հանդիպման մասին, պարզապես նշել էր, որ քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունները, մինչդեռ ուկրաինական կողմի հաղորդագրությունն այլ մանրամասներ էր պարունակում, որտեղ հատուկ ընդգծված էր, որ Հայաստանը միացել է ուկրաինական «Խաղաղության բանաձև»-ին։

Կիևի բերած «Խաղաղության բանաձև»-ը ենթադրում է հատուկ տրիբունալի ստեղծելում՝ Ռուսաստանի իշխանություններին դատելու համար։

Բենիամին Մաթևոսյանը, հաշվի առնելով Ռուսաստանի արձագանքը, ենթադրում է, որ Հայաստանը Մալթայի համաժողովին մասնակցելով հաստատել է, որ միանում է ուկրաինական ֆորմուլային, որը պատրաստվում է Հաագայի միջազգային դատարանում դատել ՌԴ նախագահին։

Ալեն Սիմոնյանը հայ-ուկրաինական սիրախաղը արդարացնելու համար գրառում էր կատարել, ասելով, թե Ռուսաստանն էլ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել։

Բենիամին Մաթևոսյանը անդրդադառնալով Սիմոնյանի այս հայտարարությանը նշում է՝  Ռուսաստանը միշտ փորձել է պահպանել ռազմավարական բալանսը,  Հայաստանին նույնիսկ անվճար զենքեր է տրամադրել։

«ՀՀ իշխանությունները կարող են տարբեր երևույթների մասին տարբեր գնահատականներ տալ, մանիպուլացիաներ իրականացնել, բայց այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանի կառավարությունը, մեզ թշնամացնելու է Ռուսաստանի հետ»,- ասաց քաղաքագետն ու հարց ուղղեց՝ ո՞վ է ավելի շատ տուժելու հայ-ռուսական թշնամանքից։

«Ենթադրենք Հայաստանը լիարժեք դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց ու մտնում թուրքական ազդեցության գոտի, քանի որ արևմուտքն այստեղ մտնելու հնարավորություն չունի, ո՞վ է դրանից տուժելու։ Ռուսաստանը, եթե այս տարածաշրջանում պարտվի, ընդամենը դիրքեր է կորցնելու, եթե մենք հանենք ՌԴ-ին այստեղից ու մտնեք թուրքական ազդեցության գոտի, պարզապես կոչնչանանք»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը մշտապես գոյաբանական կախվածություն ունենա իրենցից։

Քաղաքագետը այս հայտարարությունը մանիպուլիացյա է համարում ու հիշեցնում, որ այդ նույն իշխանությունները հայտարարում էին, թե զենք չենք կարողանում բերել այլ տեղերից, որովհետև ՀԱՊԿ անդամ ենք և դա մեզ խանգարում է։

«Մենք Ֆրանսիայի հետ զենք ստանալու հետ կապված պայմանագիր կնքեցինք, ՀԱՊԿ-ից բացասական արձագանք եղե՞լ է, կամ Հայաստանին հեռացրե՞լ են կառույցից, ոչ»,-ընդգծում է քաղաքագետը։

Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ նախկին ղեկավարների օրոք Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր է ունեցել, նույնիսկ մեր ԶՈՒ զինատեսակները արդիականացրել ենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների շնորհիվ, սակամ Ռուսաստանը երբեք չի միջամտել ու կոշտ արձագանք չի հնչեցրել։

Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով, կամ թշնամանքի հասցնել ո՞ւմ պատվերն են կատարում օրվա իշխանությունները՝ բարդ չէ ենթադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր