ԱՄՆ-ն երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագիրը» չի կապել COP29-ի հետ․ ԱՄՆ պետդեպ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 16-ի համար       ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232. «Ժողովուրդ»    

09 նոյ 2023 14:13

Տեսանյութ.«Հայերեն տառերը չգիտեմ». Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության մեջ մեղադրվողը՝ դատարանում

Պեմզաշենում սարսափելի սպանության համահեղինակ Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարեց՝ չի տիրապետում հայերենի գրավոր լեզվին, ունի վեցամյա կրթություն։ Ասաց՝ ամուսանցած է, խնամքին ունի երեք երեխա, մայրն ու կինը։ Երեխաներից ավագը վեց տարեկանը, միջնեկը՝ չորս, փոքրը՝ մեկ։
«Մեղադրական եզրակացությունը, իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկը ստացել եմ, բայց չեմ կարդացել, հայերեն տառերին չեմ տիրապետում։ Թարգմանչի կարիք չունեմ, Ռուսաստան եմ դասի գնացել»,-հայտարարեց Վ. Բարսեղյանը։

Հուշաթերթիկը նրա համար կարդալ խնդրեցին պաշտպան Աղաջանյանին։

Արկադի Բարսեղյանը հայտարարեց՝  ամուսնացած է, խնամքին հինգ տարեկան որդին է, հայրը, մայրը, եղբայրը։ Նախկին դատապարտված չի եղել, հիմնականում մեկնել է արտագնա աշխատանքի։
Նրա նոր ներգրավված պպաշտպանը հայտարարեց՝ ծանոթ է գործի նյութերին, կարող են նիստը շարունակել։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արկադի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր