Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

10 նոյ 2023 15:15

«Ինչո՞ւ չթույլատրվեց հակահարձակում՝ ռազմաճակատի 80% հատվածում». Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քարվաճառում ողջ 44-օրյա պատերազմի հատ ու կենտ հակահարվածներից ամենացայտուն օրինակներից մեկի մասին ոչ ոք չի խոսում: Չեն խոսում, նախ քանի որ հակառակ պլանավորված «պռավալի», մեր դյուցազուններն ապացուցեցին, որ երբ Հային թույլ են տալիս հարձակվել, ապա նրանց դեմն առնել չի լինում: Կարծեմ Բիսմարկն է ասել` «Ես քնած արջին որջից հանելու 12 ձև գիտեմ, բայց այ նրան հետ որջը մտցնելու ոչ մի...»:
 
Բիսմարկը դա ռուսների մասին է ասել, եթե չեմ սխալվում: Հայի դեպքում արծիվը ավելի ճիշտ կլինի... Ինչո՞ւ չթույլատրվեց, կամ չկազմակերպվեց հակահարձակում ռազմաճակատի 80% հատվածում, ուր մեզ հաջողվել էր ոչ միայն կանգնեցնել, այլ կար լրիվ պայմանները հակահարձակվելու և թշնամուն ստիպելու, որ մնացած 20% ճակատում կենտրոնացած իր ուժերը ցրել ողջ երկայնքով սահմանի, ինչի արդյունքում էլ նրա հարվածային ուժը (առանց այդ էլ մաշեցված մեր հզորների կողմից) այնքան կնվազեր, որ մեր հաղթանակը 92-94 թվականի պես կդառնար անխուսափելի: Ես ռազմական փորձագետ չեմ, բայց «էշը տուռնիկից» կարգավիճակում էլ չեմ, ու իմ համեստ կարծիքը կներկայացնեմ տեսանյութով, այստեղ երկու տող գրելու փոխարեն...
Նիկոլիզմը պետք է կործանվի...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր