18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում          Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին       Իրանի ԶՈւ-ն hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին    

13 նոյ 2023 11:44

Զելենսկին նախազգուշացրել է՝ռուսները ենթակառուցվածքների դեմ հարվածների քանակությունը դրոններով կամ հրթիռներով ավելացրել են, նոր հարձակում է լինելու

Զելենսկին նախազգուշացրել է՝ռուսները ենթակառուցվածքների դեմ հարվածների քանակությունը դրոններով կամ հրթիռներով ավելացրել են, նոր հարձակում է լինելուՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին նախազգուշացրել է, որ պատրաստվեն ենթակառուցվածքի դեմ  ռուսական գրոհների նոր ալիքին եւ հայտնել է, որ զորքերն սպասում են հարձակման պատերազմի արեւելյան թատերաբեմում։

«Մենք արդեն հասել ենք նոյեմբերի կեսին ե ւպետք է պատրաստ լինենք, որ թշնամին կարող է ավելացնել մեր ենթակառուցվածքի դեմ հարվածների քանակությունը դրոններով կամ հրթիռներով։ Ռուսաստանը պատրաստվում է ձմռան»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի պաշտպանության, «ահաբեկիչներին» պատասխանելու վրա։

Նա հավաստիացրել է, որ ուկրաինական օդային վահանն արդեն ավելի ուժեղ է, քան անցած տարի։

Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն շաբաթ օրնա ասել է, որ Ուկրաինան բավականաչափ էներգառեսուրսներ ունի ձմռան համար, բայց ավելացրել է. «Հարցն այն է, թե որքանով ապագա գրոհները կարող են ազդել մատակարարումների վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր