Հրեշավոր սպանություն.Մայրը սպանել է 12-ամյա դստերը, անդամահատել է և փորձել է ազատվել դրանից՝ լոգարանում մանրացնելով մսաղացով

է ազատվել դրանից՝ լոգարանում մանրացնելով մսաղացով:
Մարդասպանը ձերբակալվել է, երբ ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են դստեր գլուխը և ներքին օրգանները, որոնց մի մասը մանրացված է եղել մսաղացով: Քանի որ կինը ոստիկաններին թույլ չի տվել տուն մտնել, նրանք սիպված են եղել կոտրել դուռը: Հետաքրքիր է, որ իրավապահների այցի պատճառ է դարձել հարևանի հեռախոսը, որը կինը ժամանակավորապես վերցրել է և հրաժարվել է վերադարձնել:
Ցաոյի լոգարանում հայտնաբերել են երեխայի մարմնի մասերը, որոնք խցանել են ջրահեռացման ուղին, ինչի պատճառով լոգարանը ջրով է լցվել և մասամբ հեղեղել է հարևաններին: Մինչև հիմա հայտնի չէ՝ մորն ինչն է դրդել այդպիսի հրեշավոր սպանության: Ներկայումս հետաքննիչները փորձում են պարզել սպանության դրդապատճառը և գտնել սպանված երեխայի հորը: