Այսինքն՝հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց․ Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի          Հրեշավոր սպանություն Թուրքիայում. ռուս մոդելի և նրա 15-ամյա դստեր դիերը գտել են ճանապարհին՝ սավաններով կապված       Ներկա պահին հայերի վերադարձը Արցախ անիրատեսական է, պնդում են որոշ մարդիկ, իսկ եթե չեն ապրելու հայեր, Արցախի հարցը վերջնական փակվելու է    

15 նոյ 2023 14:10

Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդներին, ոչ թե միայն հայերին, դրանց մղի դուրս

Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։  Այս մասին  գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.


«Առկա կոնֆլիկտի պատճառը


ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և


բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։


Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։


Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։


Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։


Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։


Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։


Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։




Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր