Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

15 նոյ 2023 15:11

ՀՀ-ն ղարաբաղյան պատերազմի «դասը քաղեց» և «իր տեղն անցավ», նույնը սպասվում է Իսրայելին.Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը՝  ղարաբաղյան հակամարտությունում։ Այս մասին հայտնում է haberchannel.com-ը:


«Տարիներ շարունակ «մեր հողերի» (չակերտները՝Tert.am) մասին երազանքների հետևից ընկնելուց հետո Հայաստանը ղարաբաղյան պատերազմի «դասը քաղեց» (չակերտները՝Tert.am) և «իր տեղն անցավ» (չակերտները՝Tert.am), Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Հետևաբար, մեզ համար ուժեղ և ժամանակակից բանակն անհրաժեշտություն է»,- ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամներին ուղղված ելույթի ժամանակ։


Էրդողանը կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ շարժումը՝ օրինական քաղաքական ուժ Գազայի հատվածում։


«Իսրայելը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ն անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցությունն է, որը հաղթել է ընտրություններում», - ասել է նա։


Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհը ճանաչի Իսրայելը որպես ահաբեկչական պետություն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր