Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 նոյ 2023 10:02

ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում. Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդող երկու օրերը ՔՊ-ականների համար «տանջալից և ծանր» են եղել: Ինչպես հայտնի է, նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են եղել՝ պետբյուջեի քննարկմանը:


«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ եթե սովորական նիստերի օրերին ՔՊ-ականները մի կերպ են ներկայանում նիստերին, մի մասը գործուղումների է լինում, մի մասն էլ անձնական պատճառներով կա՛մ չի գալիս նիստերին, կա՛մ էլ գալիս ներկայանում ու դուրս է գալիս, ապա Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան:


Այս երկու օրերին ՔՊ-ականները մեկ մարդու պես ներկայացել են նիստերին ու անգամ նիստերի դահլիճից հազվադեպ են դուրս եկել: Իշխանական պատգամավորներին խմբակցության ղեկավարությունը հրահանգել է այդ օրերին մի կողմ թողնել բոլոր հարցերն ու առանց բացառության գալ, մասնակցել նիստերին:


Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում:


Այսպիսով, ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում, ամեն բան ի չիք է դառնում, կարևորը ՔՊ-ն է ու Նիկոլ Փաշինյանը»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր