Առաջին սառնամանիքները Երևանում և Արարատյան դաշտում
Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 4-5 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+9,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +2+6,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Տավուշում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,
Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,
Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+11: