ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ          Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»       Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով    

22 նոյ 2023 13:31

Տեսանյութ.Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալուց առաջ խիստ վիճի Ռուսաստանի հետ, դեռ ժամանակը չէ

Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը:


Փորձագետի կարծիքով՝ օգնությունից հրաժարվելը կապված է նրա հետ, որ Հայաստանն այլևս չի կողմնորոշվում ՀԱՊԿ շրջանակներում հավաքական աջակցության վրա:


«Հայաստանն այժմ օգնություն է փնտրելու Արևմուտքից։ Ադրբեջանն արդեն Ալիևի շուրթերով երեկ երեկոյան և այսօր առավոտյան հայտարարել է, որ Ֆրանսիան, զենք մատակարարելով Հայաստանին, ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում և փորձում նոր հակամարտություն հրահրել: Հայաստանն ակնկալում է, որ Արևմուտքը կօգնի իրեն և կզսպի Ադրբեջանին և Թուրքիային։ Ես կարծում եմ, որ Արևմուտքը կարող է Ադրբեջանին ասել, որ դուք չպետք է այնտեղ ռազմական գործողություններ սկսեք, բայց Ադրբեջանը, հենց այնպես չի էլ սկսի։ Ադրբեջանն այս պահին հստակ գծել է իր սահմանները քաղաքական առումով։ Նա պահանջելու է, որ ի պատասխան խաղաղության պայմանագրի՝ իրեն միջանցք տրամադրվի դեպի Նախիջևան»,-ասել է Բրուտերը։


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ապա քաղաքագետի խոսքով՝ այժմ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա, քանի որ դեռ դա չի ուզում Արևմուտքը:


«Արևմուտքը չի ուզում, որ Հայաստանը հիմա դա անի, քանի որ այդ դեպքում Արևմուտքի ազդեցությունն ակնհայտ կլինի։ Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալուց առաջ խիստ վիճի Ռուսաստանի հետ։ Նրանց նկարի համար վեճեր են պետք, որպեսզի ցույց տան, որ ոչ ոք չպետք է բարեկամանա Ռուսաստանի հետ»,-եզրափակել է փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր