Վարունգի կեղևը ինչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում          Կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներ, որոնց հետ շփումն ամենաբարդն է       Սխտորի մեջ պարունակվող նյութը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և օգնում է կանխարգելել քաղցկեղը    

23 նոյ 2023 09:24

Քաղաքացիական հրաձգարան՝ միտված սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու կարողությունների բարձրացմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Իշխանությունների կողմից վարվող անհեռանկար անվտանգային քաղաքականությունը ավելի է կարևորում սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու և, ընդհանրապես, անվտանգային կարողությունների բարձրացումը։ Այս առումով առկա բացը լրացնելու համար մեծ դեր ունեն ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները:

Նման կառույցներից մեկն էլ «Ազատազեն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ նպատակ է դրել, որ ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծվի առնվազն մեկ քաղաքացիական հրաձգարան, որտեղ կանցկացվեն հրաձգության դասընթացներ, թիմային միջոցառումներ, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս էլ քաղաքացիական հրաձգարան է բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում: 

Ի դեպ, հրաձգարանում կրակային պատրաստության դասընթացներ են անցնում համայնքի դպրոցների ավագ դասարանի աշակերտները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․ 11․ 23թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր