Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 նոյ 2023 11:46

Ընդամենը 6 մլն դոլար էր պետք, որ վերևից քողարկված լիներ ՀՀ-ի ու Արցախի ամբողջ առաջնագիծը, մինչդեռ այն տրվեց ամերիկացի թմրամոլ երգչին

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի պարեկային ոստիկանության ստեղծման վրա արդեն ծախսվել է 29 մլրդ դրամ, որից 9 մլրդը տվել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, իսկ մնացած 20 մլրդ դրամը ՀՀ բյուջեից է վերցվել։ Այսօրվա փոխարժեքով դա կազմում է ճիշտ 50 մլն ԱՄՆ դոլար։ Թե ինչ արդյունքի հասնելու համար է ծախսվել այդքան գումար, այդպես էլ չենք հասկանում, մանավանդ որ ամեն օր ենք տեսնում, թե պարեկային ծառայության աշխատողների մեծագույն մասը ինչպիսի կրթական ու աշխատանքային որակներ ունի։ Թմրանյութերի համատարած շրջանառության մասին էլ չեմ խոսում։


Հիմա եկեք այդ 50 մլն դոլարը փորձենք ծախսել Հայաստանի առաջնագծի ամրապնդման վրա։ Ադրբեջանի հետ ունենք X կմ բնագիծ, որտեղ կա մի քանի հարյուր X պայմանական խրամատ ու դիրքեր, որտեղ ամեն օր զենքը ձեռքին կանգնած են հայ զինվորները։ Մեր զորքի արդյունավետ ծառայության շնորհիվ թշնամուն դեռևս չի հաջողվել լայնամասշտաբ տարածքներ գրավել ՀՀ-ից, թեպետ առաջնագծում կանգնած զինվորը հիմնականում կարիք ունի նվազագույն անվտանգային ապրանքների։ Չեմ մանրամասնում, թե ինչ կա ու ինչ չկա մեր առաջնագծում։


Պատկերացրեք, եթե ունենայինք իրականում հայրենիքի ու պետության մասին մտածող կառավարություն, ապա պարեկային ծառայության վրա ծախսված 50 մլն դոլարը կտրամադրվեր միայն առաջնագծի կահավորմանը, ինչը կնշանակեր, որ ամեն հենակետ ու խրամատ կունենար պայմանական 40-60 հազար դոլարի կահավորման իրեր՝ քողարկիչ ցանցեր, ջերմադիտակներ, գիշերային տեսանելիության սարքեր, ՈՄԱ-ի գմբեթներ և բազում այլ անվտանգային գործոններ։


Հայաստանի և Արցախի ամբողջ առաջնագիծը քողարկելու համար մեզնից պահանջվելու էր ընդամենը 5-6 մլն դոլար։ Նույնքան, ինչքան ՀՀ կառավարությունը անվերադարձ ու փաստացի նվեր տվեց մի ամերիկացի թմրամոլ երգչի։ Սնուփ Դոգը ստացավ հայ հարկատուների փողերից 6 մլն դոլար ու չերգեց։ Իսկ արդյո՞ք հայ զինվորը արժանի չէր, որ ՀՀ կառավարությունը այդ գումարը ծախսեր զինվորի անվտանգության ապահովման վրա, որպեսզի նաև Արցախում կանգնած մեր զինվորը ապահովագրված լիներ թշնամու ԱԹՍ-ների հարվածից։ Ընդամենը 6 մլն դոլար էր պետք, որ ծածկված, վերևից քողարկված լիներ Հայաստանի ու Արցախի ամբողջ առաջնագիծը։ Չարվեց պետական մակարդակով, ես ընկերներիս հետ հասցրի մի քանի տասնյակ կիլոմետր Արցախում քողարկել, բայց դա քիչ էր։ Կորցրինք ամբողջ Արցախը։


Հիմա կարո՞ղ է արդյոք ՀՀ կառավարությունը 50 մլն դոլարի փոխարեն գոնե 5 մլն դոլար հատկացնել գոնե Հայաստանի առաջնագծի կահավորման, քողարկման և անվտանգային պայմանների բարձրացման համար, թե՞ ավելի նպատակահարմար է գտնում լայնորեն գովազդել դրսից գնվող անհայտ զենքերը և առատորեն զինել ստաֆ ցեղատեսակի շներին, որոնց պայմանական կարմիր բերետավոր են ասում։


Հայաստանը պետք է դրսից պաշտպանվի, ոչ թե ներսից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր