Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 նոյ 2023 12:04

Տեսանյութ.Եթե Փաշինյանի փոխարեն գալու է այս ընդդիմությունը, շատ հնարավոր է, որ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում

«Կրեմլի թիրախը ոչ թե Փաշինյանն է, այլ Հայաստանը։ Ամեն անգամ Կրեմլը ամենաբարձր մակարդակով՝ Պուտինի սկսում է կրծքով Փաշինյանին պաշտպանել։ Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, նրանք պայքարում են իրար դեմ, նրանց միավորում է մի բան՝ բոլորն էլ Ռուսաստանի շահերն են առաջ տանում»,-այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում։


Բանախոսին ստեղծված իրավիճակը հիշեցնում է Դանթեի «Դժոխքի»  9-րդ պտույտը։


«Այս քաղաքական դաշտն է իշխանության բերել Փաշինյանին և իր բոլոր գործողություններով ամեն ինչ անում է, որ սա մնա։ Եթե Փաշինյանի փոխարեն գալու է այս ընդդիմությունը, շատ հնարավոր է, որ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում։ Ռուսաստանի մի գործիքին փոխարինե՞լ Ռուսաստանի մյուս գործիքով։ 2018-ին կարգախոսը նույնն էր, միայն թե Սերժը գնա, մենք երջանիկ ենք ապրելու։ Հիմա նույնը շարունակվում է։ Ո´չ»,-ասաց նա։


Նրա պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության է բերել Կրեմլի կողմից, մինչև այսօր էլ շաունակում է մնալ Կրեմլի գործիք։


«Նա եղել է Մոսկվայի ծրագիրը։ Ռուս կրեմլյան փորձագետները չեն փորձում ժխտել այս փաստը։ Ռուսաստանին պետք էր ունենալ իր գործիքը, վրան կպցնել արևմտյան պիտակ ու դրանով արդարանալ։ Այսօրվա մեր ընդդիմությունը, երբ ասում է՝ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Ռուսաստանն այսպիսին դարձավ, դրանով մեծարում է Փաշինյանին, գիտե՞ք։ Այսինքն, Փաշինյանն այնպիսի գործի՞չ է, որ կարողացավ Ռուսաստանի ամբողջ հարավային քաղաքականությունը փոխել, տարածաշրջանը փոխե՞լ։ Ինչը Բիսմա՞րկ է, Չերչի՞լ է»,-ասաց Շահնազարյանը։


Հարցին, թե այդ դեպքում Արևմուտքն ինչու է ողջունում  Փաշինյանի վարած քաղաքականությունը, Շահնազարյանն արձագանքեց. «Արևմուտքը շատ լավ գիտի, որ Փաշինյանը մինչև այսօր շարունակում  է մնալ Կրեմլի գործիք, լուրջ հույս ունի, որ Փաշինյանն այնուամենայնիվ դադարելու է Կրեմլի կամակատարը լինելուց՝ ելնելով սեփական շահերից։ Իսկ արևմուտքը, որ ճեղքել է Հարավային Կովկասում ռուս-թուրքական ամրոցը, ո՞ւմ հետ պետք է աշխատի Հայաստանում։ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը պրոռուսական է կամ ռուսական է, ակնհայտ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր