ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»          Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»       Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»    

03 դեկ 2023 13:50

Հզոր «Օլիվեր» ցիկլոնը ծածկել է Մոսկվան, առատ ձյան տեղումներ և բուք է սպասվում

Կիրակի օրը Մոսկվայում առատ ձյուն, բուք և մինչև վեց աստիճան ցուրտ է սպասվում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցին։

«Մոսկվայում ամպամած է, հիմնականում կեսօրից հետո առատ ձյուն է լինելու և երբեմն բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մայրաքաղաքում մինուս 4-6 աստիճան է, մարզում՝ մինուս 2-7 աստիճան»,- ասել է օդերևութաբանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքին հարվածելու է հզոր «Օլիվեր» ցիկլոնը։ Սա արևադարձային մթնոլորտային ցիկլոն է, որի արդյունքում օրական կարող են տեղալ մինչև 11-16 միլիմետր տեղումներ, այսինքն՝ ամսական նորմայի մեկ երրորդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր