Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

05 դեկ 2023 15:30

15-ամյա տղայի մահվան մասին մանրամասներ է հայտնում «Սուրբ Աստվածամայր»ԲԿ -ն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ու մանրամասնում, որ դեպքի օրը նա աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր կարգով:

«Նոյեմբերի 22-ին տղայի մոտ վերոնշյալ հատվածների ցավերը խորացել են, որից ելնելով՝ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ևս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Առաջարկվել է հետագա հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել են տուն: Նույն օրը՝ երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց։

Նոյեմբերի 23-ին նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անմիջապես կատարվել է համակարգչային շերտագրում (KT) հետազոտություն, հայտնաբերվել՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա։ Հետագա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև սեպսիս։

Վիճակի շարունակական վատացման ֆոնին երեխան անցել է ապարատային շնչառության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-հայտնում են ԲԿ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր