10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

05 դեկ 2023 15:55

Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։


«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։


«Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված, ինչպես հիմա է», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր