Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

08 փետ 2024 18:04

Տեսանյութ.Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ.ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է

Տեսանյութ.Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ.ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է«Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը, ինչպե՞ս կարող էր թանկանալ, իսկ հիմա մենք շատ լավ տրանսպորտ ենք բերել։ Պետք է այն թանկանա, քանի որ դուք օգտվում եք շատ լավ տրանսպորտային միջոցներից»,-ասում է դերասան Լալա Մնացականյանը, որն ակտիվորեն ներգրավված էր տարիներ առաջ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ պայքարում։

Տարածած տեսանյութում դերասանուհին, ի գիտություն իշխանությունների, նշում է՝ ոչ մի տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ խցկված, իրար վրա ելած երթևեկում, հիմա էլ։

«Ոչ մի բան չի փոխվել, մարդիկ էլի ժամերով սպասում են տրանսպորտին ու խցկված հասնում տուն։ Ստացվում է, մարդը, որ ստանում է հարյուր հազար դրամ, ունի 2-3 երեխա, որոնք սովորում են դպրոցում, բուհում, աշխատավարձի ուղիղ կեսը կտա տրանսպորտին։ Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ։ Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում, դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Այսպես շարունակեք, ապա ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր