Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 4-ի համար          «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»    

07 դեկ 2023 16:50

Ո՞նց կարելի է բացատրել այն փաստը, որ երկրաշարժի առաջին պաշտոնական հայտարարություններում հզորությունն ընդամենը 8,5 բալ էր, որը 0,5-0,5 բալերով հասավ 10,5 բալի

Բարի լույս, հայ ժողվրդի հարգելի մաս։ Կարծես թե լրանում է Արհավիրքի 35-րդ տարելիցը։ Եվ ես, որպես Արհավիրքի ուղղակի «շահառու», դեռեւս մի քանի հարցեր ունեմ, որոնց պատախանի դեպքում անչափ շնորհակալ կլինեմ անխտիր բոլորից, ով կամ ովքեր կօգնեն ստանալու փնտրվող պատասխանները։

1) Ո՞նց կարելի է բացատրել այն փաստը, որ 1988թ․ դեկտեմբերի 7-ին, թե 8-ին, Աղետի հզորության մասին առաջին պաշտոնական հայտարարություններում, հզորությունն ընդամենը 8,5 բալ էր, որը 0,5-0,5 բալերով հասավ վերջնական իր 10,5 բալի։ Ո՞վ արեց, ի՞նչ նպատակներով։

2) Ինչպե՞ս բացատրել, որ 100 տարեկան կառույցներում, տոկոսային հարաբերությամբ, զոհերի թվաքանակը շատ ավելի քիչ էր, քան, օրինակ Հրապարակի վրայի նորակառույց՝  թ․2 երկու հարկանի դպրոցում, որը շահագործման էր հանձնվել խորհրդային ամրակուռ շինարարության հաջողությունների պայմաններում՝ ընդամենը 1986թ․։

3)  Այդ ինչպե՞ս ու ի՞նչ մեխանիզմներով այդ  խորհրդային ամրակուռ շինարարության պատասխանատուներն արժանացան պետական պարգեւների՝ ներառյալ Ազգային հերոս տիտղոսի։

Անկասկած, ունեմ իմ սեփական, անձնական պատասխանը, որը շատ կուզենայի, որ հավանության արժանանար նաև Ձեր կողմից։ Կարծում եմ, այդ պատասխանների գտնելը կօգնի նաեւ պարզել այսօր խիստ հրատապ 7-րդ դասարանի Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված թնջուկը, ներառյալ կաշառակեր Նիկոլի Գիտության խորհուրդը։

Բայց եւ այնպես, անչափ շնորհակալ կլինեմ Ձեր բոլորի տեսակետի համար։

Հարություն Ա․ Կարապետյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր (1994)։

ՀՀ Վարչապետին կից գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային խորհրդի նախաձեռնող (1996):

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր (1997)։

Sciencemag(USA)-ի կողմից փորձաքննված գիտության աջակցության բարեփոխումների հեղինակ (2011):

Հետխորհրդային՝ Վրաստան(2000), Մոլդովա(2002) և Ադրբեջան(2004) երկրներում ԱՄՆ ՔՀՄՀ-ի կողմից

ԳԱՏԱՀ-ի օրինակի ներդրման խորհրդատու

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր