Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

13 մայիս 2017 19:00

Բալը օգտակար է հիպերտոնիայի դեմ պայքարում

Բարձր զարկերակային ճնշումից տառապող մարդիկ պետք է ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետությամբ չի զիջում դեղերին:

Կամավորները, ովքեր բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը 38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար:

Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի 60-ական մլ խտանյութ են ստացել` 100 մլ ջրով բացած, կամ նույն ծավալի բալի համով պլացեբո:

Հետազոտության արդյունքները, միանշանակորեն, վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղերին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը` հիվանդների արյան մեջ պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր