Տեսանյութ.Հրազդանում շների սպանդ են արել վերջին դեպքերից հետո, հասարակությունը 2 մասի է բաժանվել

Ըստ Ոստիկանության՝ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ ժամը դեկտեմբերի 7-ին, 22.30-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժ.00.30-ն ընկած ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Ոստիկանության փոխանցմամբ՝ թաղամասում հայտնաբերվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին Սուրենավանում 7-ամյա երեխա էր մահացել․ թափառող շները դպրոցի ճանապարհին հետապնդել էին մի քանի երեխաների, նրանցից մեկը փախչելիս վայր էր ընկել և մահացել։