Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ          Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները       Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք    

09 դեկ 2023 10:50

Հայկական կողմը վստահ չէ՞....Ինչու՞ հայկական կողմը դեռևս չի հրապարակել ազատ արձակված գերիների անվանացանկը

Երեկ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում արագորեն տարածվեց ազատ արձակված 32 հայ գերիների անվանացանը: 


Հայաստանյան ԶԼՄ-ները տարածեցին տեղեկատվությունը, սակայն, մինչ այս պահը ՀՀ-ին որևէ պաշտոնական տվյալներ չի հրապարեկել, թե ովքեր են ազատվում գերեվարությունից:


Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ազատ արձակված անձանցից 26-ը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած շրջանում գերեվարվել էին Հադրութի Խծաբերդ գյուղի մոտակայքից: Մյուս 6-ը՝ գերեվարվել էին հետագայում, 1-ը՝ Շուշիի մատույցներում 2020 թ.-ին, 2-ը՝ 2021 թ.-ին Գեղարքունիքում, 2-ը՝ 2023 թ.-ին Շիկահողում, 1-ը՝ Ջերմուկի հատվածում:


Ակնհայտ է, որ չնայած երկու երկների միջև զինծառայողների փոխանակման քայլն ուղղված է նաև «փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», այդուհանդերձ հայկական կողմը վստահ չէ՝ արդյոք ադրբեջանական մամուլում հրապարակված անվանացուցակում առկա ռազմագերիներին է փոխանցելու Ադրբեջանը, թե ոչ: Հենց սա է պատճառը, որ իշխանությունները որևէ պաշտոնական հրապարակում այս մասով դեռևս չեն արել՝ հավանաբար սպասելով գերիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտքին:


Ի դեպ, ևս մեկ հատկանշական հանգամանք, հայկական կողմին վերադարձվող անձանց նախնական ցուցակներում Արցախի Հանրապետության քաղաքացիներ չկան:
yerkir.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր