Տեսանյութ. Պատկերացրեք 2 հայ թմրամոլ գնային Մոսկվա ու նման բաներ անեին.Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են

Ոչ ադեկվատ վիճակում գտնվող(հավանաբար թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել ինչպես Սիդորովի այծին (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել՝ ասելով Ռամզան Կադիրովի գերեզմանին դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին...
Մի խոսքով՝ խայտառակ իրենց պահել:
Բոլոր վիդեոները չեմ տեղադրում, որովհետև ամբողջությամբ հայհոյանք են պարունակում և անպարկեշտ պահեր: Ընտրել եմ ամենաանմեղները: Այս ամենը նկարել են հենց իրենք: Չգիտեմ ինչպես է տարածվել, հավանաբար իրենց սոցցանցերում են դրել:
Բնականաբար, նրանց գտել են և այն նռից քամած հյութը, որոնցով խփում էր աղջկան, լրցրել գլխին ու բացատրական աշխատանք տարել:
Չեն ծեծել, չեն բռնաբարել, չեն սպանել: Ասել են՝ գիտենք, որ հիվանդ ես, թմրամոլ: Այդ մասին պատմում է հենց աղջիկը վիդեոյում: Ու խնդրել են ոչինչ չտարածել, զուտ վերաիմաստավորել իր կյանքը:
Մոտավորապես պատկերացնում եք՝ ինչ կանեին իրենց հետ Չեչնիայում, որի գերզմանի ծաղիկները նրանք ոտատակ էին տալիս:
Աղջիկն այդ նռախառն դեմքով վիդեոները նկարել է և ուղարկել ընկերներից մեկին, իսկ նա էլ արդեն տարածել: Հիմա արդեն ոչ ադեկվատ զույգը օդանավակայանում է, փախչում է:
Ողջ խնդիրն այն է, որ նորից պարտվեց պետությունը. այդ մարդկանց ժամ առաջ պետք է գտներ ոստիկանությունը՝ տուգաներ, հրապարակեր նրաց ներողության տեքստը, մի շարք նման դեպքերի համար ընթացակարգեր կիրառեր:
Բարոյական տեսակետից գուցե ճիշտ է, այն ինչ տեղի է ունեցել, բայց իրավական տեսանկյունից՝ ոչ: «Սամասուդը»՝ ինքնադատաստանը տեղ չունի իրավական պետությունում:
Թարմացված. պարզվում է նրանք արդեն ամսից ավել է նման այլանդակություններ են անում ու տեղադրում Տիկտոկում: Պատկերացրեք երկու հայ թմրամոլ գնային Մոսկվա ու նման բաներ անեինք: Քանի րոպեում կհայտնվեին համապատասխան վայրերում: Հետո խալաթով կդատեին, Սկաբեևան եթեր կմտներ, Մարգարիտա Սիմոնյանը ինչեր կգրեր և այլն և այլն...
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոհար Հայրապետյանը
***
Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։
Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածվավ աղմկահարույց տեսանյութին: