Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

09 դեկ 2023 16:29

Ղազախստանի բնակիչներին զգուշացրել են -380 աստիճան սառնամանիքների մասին

Ղազախստանի հյուսիսի բնակիչները սխալ SMS հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին

Հայտնում է Ռիա Նովոստին։

Հյուսիսային Ղազախստանի տարածաշրջանում Tele2 բջջային օպերատորի բաժանորդները դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն են ստացել, որ տարածաշրջանում դեկտեմբերի 8-ին սպասվում է -380 ℃ ուժեղ սառնամանիք:

Ավելի ուշ ընկերությունից նշել են, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ Հաղորդագրության մեջ Ցելսիուսի աստիճանի (°) փոխարեն 0 է գրվել: Սխալը հայտնաբերելուց հետո, ուղղված հաղորդագրություն է ուղարկվել տարածաշրջանի բոլոր բաժանորդներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր