Տեսանյութ. Մի խայտառակ վիճակ է երևանյան մետրոյում. քաղաքացիները չեն տեղավորվում գնացքի վագոններում

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խմբակցության փորձագետը կրկին այցելել է մետրոպոլիտեն և արձանագրել, որ գնացքները կայարան են մտնում 4-5 րոպեի պարբերականությամբ և անգամ առավոտյան ժամը 9-ից հետո «Սասունցի Դավիթ» կայարանում զգալի թվով քաղաքացիներ չեն կարողանում վագոններում տեղ գտնել։
Այսօրվա ընթացքում արձանագրված պատկերը ապացուցում է, որ մեր այցելության օրը փորձել են ծածկել խնդիրները, իսկ հաջորդող օրերին մետրոպոլիտենը շարունակում է քաղաքացիներին վատ որակի ծառայություն մատուցել։ Մարդիկ ուշանում են աշխատանքից, քանի որ ՔՊԿ-ական իշխանությունը միջոցներ չի հատկացնում խնդրի լուծման համար։ Իսկ խնդրի լուծումը պարզ է՝ ձեռք բերել նոր վագոններ կամ վերանորոգել շարքից դուրս եկածները, որպեսզի գնացքներն առավոտյան ժամերին եղածից ավելի վագոններով մտնեն կայարաններ։